National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
17.05.2023
Փոստային կապի ոլորտում փոփոխություններ կլինեն, կներդրվի հաշվետվությունների մեխանիզմ. նախագիծը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում
1 / 3

Նախագծով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել 19 հասկացություն, համապատասխանեցնել Համաշխարհային փոտային միության ակտերին եւ Եվրոպական միության փոստային կանոնակարգին, խմբագրել փոստային կապի բնագավառում գործունեության սկզբունքները, հստակեցնել դրա տեսակները, նոր խմբագրությամբ սահմանել փոստային կապի ունիվերսալ ծառայությունների շրջանակը, դրա մատուցման որակի չափանիշները, վերահսկմանն առնչվող դրույթները, ինչպես նաեւ համապատասխան իրավական հիմքեր ու լիազոր նորմեր սահմանել ենթաօրենսդրական նորմատիվ կամ այլ բնույթի իրավական ակտերի ընդունման համար: Այս մասին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 17-ի նիստում ասել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը ««Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ:

Փոխնախարարի խոսքով նախագծով առաջարկվում է նաեւ փոփոխություն կատարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման, սակագնի վերանայման, վերահաստատման կամ փոփոխման, հայտի ուսումնասիրման եւ որոշման կայացման համար սահմանված ժամկետի մասով, մասնավորապես, այսօրվա 90-օրյա ժամկետը փոխարինել 80-օրյա ժամկետով՝ հաշվի առնելով Հանրային ծառայությունների կարգավորման՝ մյուս ոլորտներում նույն մոտեցումը սահմանելու անհրաժեշտությունը:

Նախագիծը լրացվել է նոր դրույթով, որով սահմանվել են Փոստային կապի եւ սուրհանդակային կապի օպերատորների կողմից փոստային կապի բնագավառի գաղտնիության ապահովման, ինչպես նաեւ դրանց խախտման դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու կարգավորումները:

Հիմնական զեկուցողի խոսքով նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարելավել փոստային կապի ոլորտն ու մատուցման մեխանիզմները, հաշվետվությունների մեխանիզմ ներդնել:

Դավիթ Սահակյանը հայտնել է, որ պատգամավորներն առաջարկել են նախագծում մի քանի խմբագրական ու տեխնիկական բնույթի փոփոխություններ կատարել, որոնք ընդունելի են եղել գերատեսչության կողմից:

Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն: Այն կընդգրկվի առաջիկա լիագումար նիստերի օրակարգում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am